Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Գերմանական Կարլսրուհե քաղաքում մեկնարկած շախմատի GRENKE Chess Classic մրցաշարն անցկացված 3 տուրերից և հանգստյան մեկ օրվանից հետո շարունակվեց Բադեն-Բադենում:

4–րդ տուրը ևս հաջող էր Լևոն Արոնյանի համար, ով գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ մրցախաղում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Լևոնը հաղթել էր Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Հաղթանակի շնորհիվ Լևոն Արոնյանը 3 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Հոու Յիֆանը, Ֆաբիանո Կարուանան և Արկադի Նայդիչը:

Հոու Յիֆանը մրցաշարում առաջին պարտությունը կրեց: Նա մրցում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Մագնուս Կառլսեն-Ֆաբիանո Կարուանա, Արկադի Նայդիչ-Գեորգ Մայեր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Արկադի Նայդիչի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ