Լևոն Արոնյանը մասնակցում է այսօր մեկնարկող Norway Chess 2016 մրցաշարին

Այսօր  Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է Norway Chess 2016 մրցաշարը, որին մասնակցում է Լևոն Արոնյանը:

Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը ու Վեսելին Թոփալովը և գրոսմայստերներ Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը,  Լի Չաոն, Պավել Էլյանովը, Պենդալա Հարիկրիշնան և Նիլս Գրանդելիուսը:

Այսօր բլից պարտիաների օրն է, որոնց արդյունքներով էլ կազմվելու են հիմնական մրցաշարի զույգերը:

Մրցաշարի բոլոր պարտիաները մեկնարկել են Երևանի ժամանակով 18.00-ին: Նախորդ տարի մրցաշարի հաղթող էր դարձել է Վեսելին Թոփալովը (Բուլղարիա):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ