Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարն ավարտեց Նակամուրայի հետ ոչ-ոքիով

Մոսկվայում ավարտին է մոտենում շախմատի հավակնորդների մրցաշարը։ Վերջին տուրում հայ գրոսմաստեր Լևոն Արոնյանը սևերով խաղում էր Հիկարու Նակամուրայի հետ։

Առաջին շրջափուլում Արոնյանը հաղթել էր Նակամուրային, բայց այսօր կայացող խաղը այլևս ոչ մի նշանակություն չուներ մրցաշարային տեսանկյունից։ Դա էլ հենց ստիպեց շախմատիստներին արագ պարտիա անցկացնել ու արդեն 33-րդ քայլից հետո ոչ-ոքի արդյունքի համաձայնվել։

Արդյունքում Արոնյանը կիսեց 4-7 տեղերը Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի ու Պյոտր Սվիդլերի հետ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ