Լևոն Արոնյանը հաղթում է Նակամուրային ու հավասարվում առաջատարին

Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր Հիկարու Նակամուրայի հետ։

Բավականին լարված ու դիտարժան պայքարում հայ գրոսմաստերին հաջողվեց հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ։ Խաղի 83-րդ քայլում Արոնյանն անելանելի դրության մեջ դրեց մրցակցին։

Այս տուրից հետո Արոնյանը վաստակում է 4 միավոր ու հավասարվում առաջատար Սերգեյ Կարյակինին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ