Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ եռացատկորդ Լևոն Աղասյանը, ով Ռիոյի Օլիմպիական խաղերին ներկայացնելու է Հայաստանը, դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Աղասյանը 16 մետր 49 սմ արդյունքով տղամարդկան պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Երկրորդ և երրորդ տեղերում Իսրայելի և Բուլղարիայի աթլետներն են:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Երվանդ Մկրտչյանը 3000 մետր վազքում գրավել է երկրորդ տեղը՝ 8 րոպե 20.09 վրկ. արդյունքով: 1500 մետր վազքում Երվանդ Մկրտչյանին հաջողվել է Հայաստանի նոր ռեկորդ սահմանել: Հայ աթլետը տարածությունը հաղթահարել է 3 րոպե 50.41 վայրկյանում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ