Լևանդովսկու գործակալը հաստատել է, որ բանակցություններ է վարում «Ռեալի» հետ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալը հաստատել է, որ կողմերը ներկայումս բանակցություններ են վարում լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Der Spiegel-ը:

«Ռեալը» կապ հաստատեց մեզ հետ մի քանի շաբաթ առաջ և  մենք արդեն հասցրել ենք մի քանի անգամ հանդիպել: «Ռեալը» հզոր և հիանալի ակումբ է ու մենք լսեցինք նրանց առաջարկը:

Տեղյակ ենք պահել «Բավարիային», որ բանակացություններ ենք վարում «Արքայական» ակումբի հետ»,-ընգծեց Լևանդովսկու գործակալ Կուչարսկին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ «Ռեալը» 6-ամյա պայմանագիր է առաջարկում 27-ամյա հարձակվողին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ