Լևանդովսկին մոտ է «Ռեալ» տեղափոխությանը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալ Սեզար Կուչարսկին հանդիպում է ունեցել «Ռեալի» տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ և համաձայնության հասել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, տեղեկացնում է АS-ը:

«Ռեալը» համաձայնվել է Լևանդովսկուն վճարել տարեկան  20 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ  «Բավարիայի» գործադիր տնօրեն  Կառլ-Հայցը Ռումենինգը հայտարարել էր, որ ակումբը չի պատրաստվում բանակցություններ վարել լեհ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբների հետ:

Հիշեցնենք՝  27-ամյա հարձակվողի ներկայիս պայմանագիրը ավարտվում է 2019 թվականի հունիսի 1-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ