Լևանդովսկին ցանկանում է հեռանալ «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է լքել իր ներկայիս ակումբը և միանալ Մադրիդի «Ռեալին», հայտնում է The Sun-ը:

Իսպանական լրատվամիջոցները պնդմամբ, հիմա ճիշտ ժամանակն է եկել լեհ ֆուտբոլիստի տեղափոխությանը «արքայական» ակումբ:

Այնուամենայնիվ, մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վստահություն է հայտնել, որ իրենք չեն վաճառելու թիմի առաջատարին: Իսկ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ հնարավոր է լեհ ֆուտբոլիստը կարիերան շարունակի իսպանական ակումբում:

Հիշեցնենք՝ Լևանդովսկու ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը, բայց Bild-ի փոխանցմամբ ակումբը նոր պայմանագիր է առաջարկելու 27-ամյա ֆուտբոլիստին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ