Լևանդովսկին՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին

Լեհաստանի հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին, ով ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի՝ Հայաստանի ազգային ընտրանու դեմ խաղում դարձավ իր թիմի հաղթական գոլի հեղինակը, անդրադարձել է հաղթանակին, որ բավական դժվարությամբ տրվեց լեհերին:

«Պետք է վայելել հաղթանակը: Շատերս կարծում էինք, որ ոչ-ոքի է ավարտվելու հանդիպումը, սակայն հաջողվեց հաղթել վերջին վայրկյանին: Միշտ պետք է հավատալ ու պայքարել մինչև վերջ:

Այս խաղի ելքը պետք է շուտ վճռված լիներ: Չի կարելի մոտենալ 95 տոկոս պատրաստվածությամբ. միշտ պետք է 100 տոկոսով պատրաստ լինել: Իսկապես դժվար կլինի մոռանալ Հայաստանի հավաքականի դեմ խաղը: Պետք է հանգիստ խփեինք երկու-երեք գոլ: Հայաստանի հավաքականը խաղում էր 10 հոգով, և նրանց հաջողվում էր անգամ գրոհել:

Մի կողմից՝ ես ուրախ եմ, որ հաղթանակ տարանք, իսկ մյուս կողմից՝ տխուր, որ ստիպված եղանք մինչև վերջին վայրկյանը պայքարել:

Այսօրվա խաղերը ցույց տվեցին, որ խմբում դիրքերը հավասարվում են, այնպես որ անհրաժեշտ է 3 միավոր վաստակել յուրաքանչյուր խաղում: Եթե բոլոր խաղերում պայքար մղենք, հաջողությունը կուղեկցի մեզ»,- laczynaspilka.pl-ն փոխանցում է Լևանդովսկիի խոսքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 30-րդ րոպեից խաղում էր 10 հոգով. խաղադաշտից հեռացվել էր Գաել Անդոնյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ