Լևանդովսկի. «Հյումելսը կտեղափոխվի «Բավարիա», որպեսզի տիտղոսներ նվաճի»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսի տեղափոխությունը մյունխենյան ակումբ, որը պայմանագիր է ստորագրել «Բավարիայի» հետ մինչև 2020 թվականը:

«Հյումելսը աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է: Նա կարողանում է խաղ կառուցել իր փոխանցումներով:

Եթե Մատսը և Բոատենգը խաղան միասին, դա հիանալի կանդրադառնա հարձակվողական դիրքում գործող ֆուտբոլիստների գործողությունների վրա: Նրանք երկուսն էլ լավ են տեսնում խաղադաշտը:

Անհամբերությամբ եմ սպասում Մատսի հետ նորից խաղալուն: Մենք նույն  թիմում հանդես եկել ենք մոտ 4 տարի: Կարծում եմ, որ Հյումելսը ցանկանում է տիտղոսներ նվաճել»,-նշել է լեհ ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ