Լևանդովսկի. «Բավարիան», «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Ատլետիկոն» իրենց խաղային ոճով ավելի բարձր են «Ռեալից», ՊՍԺ-ից, «Մանչեսթեր Սիթիից» և այլ գրանդ ակումբներից:

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Ռոստովի» հետ հանդիպման  նախօրեին «Բավարիայի» հարձակվող  Ռոբերտ Լևանդովսկին խոսել է մրցաշարի գլխավոր հավակնորդների մասին:

«Մեր խմբում վատ են տեղեկացված «Ռոստովի» խաղային ոճի և մակարդակի մասին, բայց նայելով նախորդ արդյունքներին պարզ է դառնում, որ բավականին ամուր խումբ է ՝ պատրաստ մեզ հետ պայքարի: Ավանդաբար մենք համարվում ենք հաղթանակի հավակնորդներից մեկը Չեմպիոնների Լիգայի մրցաշարում: Բայց, ինչպես և նախորդ տարիներին, հաղթանակի հասնելու համար գերբնական ուժեր պետք է ներդնել:

Մեր հակառակորդներից կցանկանայի առանձնացնել «Բարսելոնային», «Յուվենտուսին» և «Ատլետիկոյին»: «Ռեալը» ինձ համար հավասարազոր է ՊՍԺ-ին և «Մանչեսթեր Սիթիին», իսկ նրանք ցածր մակարդկի վրա են գտնվում վեր նշված ակումբներից: Մյուս կողմից էլ, այստեղ միշտ չէ, որ հաղթում է ուժեղագույնը: Պայքարը խոստանում է լինել ուրախ և արյունոտ»,-ասել է լեհ հարձակվողը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ