Լևանդովսկի. «Բարսելոնան» անհավանական մակարդակի վրա է խաղում»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին  խոսել իր ակընկալիքների մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղից: Լեհ ֆուտբոլիստը անրադարձել է նաև «Բարսելոնայի» խաղային մակարդակին:

«Չգիտեմ՝ մենք Չեմպիոններին լիգան հաղթելու գլխավոր հավակնորդն ենք, թե ոչ: Երբ մեր բոլորը ֆուտբոլիստները մարզչի տրամադրության տակ են, երևի թե կարելի է խոսել ՉԼ-ն հաղթելու մասին, սակայն հիմա ամեն ինչ այլ է:

«Բարսելոնան» անհավանական մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում, բայց չեմ կարող ասել, արդյոք նրանց կհաջողվի պահպանել այդ մարզավիճակը մինչև մրցաշրջանի ավարտը: Ֆավորիտի պիտակը նշանակություն չունի, պարզապես պետք է պայքար մղել ամեն խաղում:

Կարծում եմ, որ «Յուվենտուսը» կխաղա այնպես, ինչպես խաղաց Թուրինում: Նրանք հիմնականում պաշտպանվում են, համբերատար  են և իրենց հնարավորությանն են սպասում Մյունխենում:

Հիանալի կլիներ արագ գոլ խփել և հետո էլ 2-րդը: Այդ դեպքում «Յուվենտուսը»  կսկսի բաց ֆուտբոլ խաղալ  և մենք հնարավորություն կունենանք նորից գոլեր խփել»,-ընգծել է հարձակվողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ