«Լեսթերում» վախենում են, որ Ռանիերին կհեռանա և դրա համար նոր պայմանագիր են առաջարկում

«Լեսթերը» նոր պայմանագիր է պատրաստել թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի համար: Այս մասին հայտնում է The Telegraph-ը և ավելացնում որ, «աղվեսների» ղեկավարությունը վախենում է, որ իտալացի մասնագետը կարող հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից, այդ իսկ պատճառով ակումբը որոշել է բարելավել վերջինիս պայմանագրի պայմանները:

Ներկայիս գործարքը Ռանիերիի հետ ուժի մեջ է մինչև 2018թ: Բրիտանական լրատվամիջոցը նաև տեղեկացնում է, որ Ռանիերին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը և եթե ակումբը երաշխավորի, որ ամռանը նոր ձեռքբերումներ կլինեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ