«Լեսթերին» արգելվել է ցուցադրել թիմի արտագնա խաղերը սեփական մարզադաշտի մեծ էկրանին

Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունն արգելել է առաջատար «Լեսթերին» «Քինգ Փաուեր» մարզադաշտում ցուցադրել թիմի առաջիկա արտագնա հանդիպումները:

Ռանյերիի թիմը ցանկացել է նվեր մատուցել երկրպագուներին՝ առաջիկա արտագնա խաղերում թեկուզ մեկ հաղթանակի դեպքում չեմպիոնական ուրախությունը միասին վայելելու նպատակով:

Առաջնության ղեկավարությունը, սակայն, արգելել է նման միջոցառում կազմակերպել՝ Sky Sports-ի ու BT Sports-ի հետ կնքված հեռարձակման համաձայնագրին համապատասխան:

Նման միջոցառումներն արգելված են, քանի որ այդպիսի հեռարձակումները կարող են նվազեցնել սպառումն այն մարդկանց շրջանում, ովքեր նախատեսել էին խաղին հետևել տանը կամ բարում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ