«Լեսթերի» խաղի տոմսերի գինը սև շուկայում հասել է 15000 ֆունտի

Անգլիական «Լեսթեր» ակումբը մի քանի տարով որակազրկել է իր այն երկրպագուներին, ովքեր փորձել են վերավաճառել իրենց նախօրոք գնված տոմսերը:

Տոմսերի վերավաճառքի էլեկտրոնային համակարգերից մեկում մայիսի 7-ին կայանալիք «Էվերթոնի» դեմ խաղի տոմսերի զույգը վաճառքի է հանվել անհավանական` 15000 ֆունտ սթեռլինգի դիմաց: Նշենք` դա հենց այն հանդիպումն է, որի ժամանակ «Լեսթերը» կարող է հռչակվել Անգլիայի չեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ