«Լեսթերի» նախկին տնօրենը գլխավորեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նոր ղեկավար ունի: Պաշտոնն ստանձնել է Գրեգ Կլարկը՝ հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Կլարկն այս պաշտոնում կփոխարինի Գրեգ Դայքին, ում պաշտոնավարման ժամկետը լրացել հուլիսի 21-ին:

Նշենք, որ Գրեգ Կլարկն ավելի վաղ զբաղեցրել է «Լեսթերի» գործադիր տնօրենի պաշտոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ