«Լեսթերը» պատրաստ է վաճառել իր առաջատարներից մեկին

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լեսթերը» պատրաստ կլինի բաց թողնել թիմի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեին, պնդում է Daily Mirror-ը:

Ըստ աղբյուրի, 24-ամյա ֆուտբոլիստի համար կպայքարեն «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Յուվենտուսը»:

Ընթացիկ Պրեմիեր լիգայի մրցաշրջանում Կանտեն անցակցրել է 34 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ «Լեսթերին» ընդամենը 3 միավոր է բաժանում ԱՊԼ-ի չեմպիոնությունից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ