«Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ ապահովեց տեղը ՉԼ որակավորման փուլում

Անգլիայի Պրեմյեր լիգայի 33-րդ տուրում «Սանդերլենդին» 0:2 հաշվով հաղթելուց հետո «Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ ապահովեց իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. խաղարկության որակավորման փուլում:

Կլաուդիո Ռանյերիի թիմը վաստակել է 72 միավոր, իսկ 5-րդ հորիզոնականն զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդն» իր ակտիվում ունի 53 միավոր:

Այսինքն՝ հաջորդ մրցաշրջանում «Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայում(նվազագույնը՝ որակավորման փուլում):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ