«Լեսթերը» ձեռք է բերել Լեհաստանի հավաքականի վինգերին

Անգլիայի չեմպիոն «Լեսթերն» այսօր պաշտոնապես հայտարարել է Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Բարտոշ Կապուստկային ձեռք բերելու մասին:

19-ամյա Կապուստկան 5 տարվա պայմանագիր է կնքել «Լեսթերի» հետ: Նրա նախկին ակումբը՝ «Կրակովիան» ֆուտբոլիստի դիմաց ստացել է 7,5 մլն ֆունտ: Կապուստկան ստացել է 14 համարի մարզաշապիկը, ով նախկինում կրում էր «Չելսի» տեղափոխված Ն՛Գոլո Կանտեն:

Նշենք, որ Կապուստկան մեծ հետաքրքրություն էր առաջացրել եվրոպական ակումբների մոտ ԵՎՐՈ-2016-ում իր հաջող ելույթից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ