«Լեսթերը» չի բողոքարկի Վարդիի որակազրկումը

Անգլիական «Լեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է, որ ընդունում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի՝ Ջեյմի Վարդիին որակազրկելու վերաբերյալ կայացրած որոշումը:

Այսպիսով՝ «աղվեսները» չեն բողոքարկի ասոցիացիայի կողմից կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման 56-րդ րոպեին Ջեյմի Վարդին սիմուլյացիայի համար ստացավ երկրորդ դեղին քարտը՝ հեռացվելով խաղադաշտից: Վարդին նաև անպարկեշտ խոսքեր է ասել գլխավոր մրցավարի հասցեին: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշման բողոքարկման վերջնաժամկետը լրանում է ապրիլի 21-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վարդին որակազրկվել է 2 խաղով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ