«Լեսթերը» ապահովեց իր տեղը հաջորդ ՉԼ-ի խաղարկության խմբային փուլում

Երեկ տեղի ունեցավ անգլիական Պրեմիեր լիգայի 27-տուրի հետաձգված «Նյուքասլ» -«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, որը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1:

Այսպիսով ԱՊԼ-ի առաջատար «Լեսթերը» մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ ապահովեց իր տեղը լավագույն եռյակում, որը նրան թույլ կտա  հաջորդ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում միանգամից հանդես գալ խմբային փուլում:

Ավելացնենք, որ Կլաուդիո Ռանիերիի սաները 5 միավորով գերազանցում են 2-րդ տեղը զբաղեցնող «Տոտենհեմին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ