«Լեսթերը» 2 տարի առաջ հետաքրքրվում էր Յուրա Մովսիսյանով, սակայն նրա փոխարեն գնեց Ուլոային

«Սպարտակի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում, 2 տարի առաջ կարող էր հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» կազմում:

Դեռ «Սպարտակում» հանդես գալու տարիներին, իսկ ավելի կոնկրետ ՝ 2014թ. ամռանը Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվում էր «Լեսթերը», սակայն հայ ֆուտբոլիստի տրանսֆերը այդպես էլ չիրականացավ և արդյունքում «աղվեսները» գնեցին Լեոնարդո Ուլոային, ով երեկ ԱՊԼ-ի չեմպիոն դարձավ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ