Լեսթեր քաղաքը ներկայացնող մրցավարը չի սպասարկի «Սթոք Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը

Մրցավար Կեվին Ֆրենդը չի սպասարկի անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի «Սթոք Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը, որը տեղի կունենա երկուշաբթի օրը:

Մրցավարական կոմիտետը որոշել է չվստահել 44-ամյա մրցավարին այս հանդիպումը, քանի որ վերջինս ծնունդով Լեսթեր քաղաքից է:

Ֆրենդը ապրում է այդ քաղաքում և այցելում է «Լեսթերի» սեփական հարկի անցկացվող հանդիպումներին, ով ներկայումս գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ նրան հաջորդում է «Տոտենհեմը»:

Ավելացնենք, որ «Սթոք Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը կդատի Նիլ Սուորբրիկը Պրեստոնից, իսկ Ֆրենդը կսպասարկի «Նյուքասլ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ