Լեստեր Պելտիեր. «Երեք ամիս փորձաշրջան անցա «Արսենալում», ապա ինձ նկատեց Հարի Ռեդնապը»

«Ալաշկերտի» տրինիդադցի հարձակվող Լեստեր Պելտիերը հարցազրույց է տվել ակումբի մամուլի քարտուղարությանը, որում 28-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր ակումբային կարիերայի առավել ուշագրավ դրվագների մասին:

Սա հարցազրույցի առաջին հատվածն է:

19 տարեկանում փորձաշրջան անցար Լոնդոնի «Արսենալում», այնուհետև մոտ էիր Պրեմիեր Լիգայի «Պորտսմութ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չկայացավ, քանի որ չհաջողվեց աշխատանքային վիզա ստանալ Անգլիայում:

-Ցանկացած ֆուտբոլիստ Տրինիդադ և Տոբագոյից երազում է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Բոլորի աչքի առջև է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքի օրինակը: Այո, ես երեք ամիսների ընթացքում փորձաշրջան էի անցնում «Արսենալում»: Այնուհետև ինձ նկատեց լեգենդար Հարի Ռեդնապը և հրավիրեց «Պորտսմութ»: Ինձ 4-ամյա պայմանագիր առաջարկեցին, սակայն այն ժամանակ դեռ բավականաչափ հանդիպումներ չէի անցկացրել ազգային հավաքականի կազմում և ինձ չհաջողվեց Անգլիայում աշխատանքային վիզա ստանալ: Փոխարենը հայտնվեցի Սլովակիայում և հաջող ելույթներ ունեցա այդ երկրում:

-Սլովակիայում դու մեծ հաջողությունների ես հասել «Սլովանի» հետ, որի կազմում նաև մասնակցել ես Եվրոպայի Լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումների` խաղալով իտալական «Նապոլիի» և Պրահայի «Սպարտայի» կարգի ակումբների հետ:

-Սլովակիայի «Տրենչինում» ունեցած հաջող ելույթներից հետո ինձ հրավիրեցին այդ երկրի ուժեղագույն ակումբ` «Սլովան»: Սկզբնական շրջանում կար լարվածություն, քանի որ հասկանում էի, որ իմ տեղափոխության համար բավականին մեծ գումար են վճարել: Սակայն, ես գիտեի, թե ինչ եմ ուզում և որն է իմ նպատակը: «Սլովանում» անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում երկու անգամ դարձա Սլովակիայի չեմպիոն, ևս երկու անգամ` երկրի գավաթակիր, ինչպես նաև` սուպերգավաթակիր: Բավականին մեծ թվով գոլեր խփեցի, չնայած, պետք է նշեմ, որ ավելի ուժեղ կողմեր էլ ունեմ: Խաղալով եվրոպական ակումբային մրցաշարերում` նման կարգի թիմերի հետ, մեծ փորձ կուտակեցի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ