L’Equipe. Վենգերը կերկարաձգի պայմանագիրը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կշարունակի մարզել անգլիական ակումբը հաջորդ մրցաշրջանում, հաղորդդում է L’Equipe-ը:

67-ամյա մարզիչը նոր պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ և կմնա Լոնդոնում ևս մեկ տարով: Բացի այդ «զինագործների» ղեկավարությունը պատրաստ է ֆրանսիացի մասնագետին տրամադրել մեծ չափով գումար անհրաժեշտ տրանսֆերներն իրականացնելու համար: Ակումբի ղեկավարությունը ցանկանում է հաջորդ մրցաշրջանն ավարտել 4-րդ հորիզոնականից բարձր սանդղակում:

Վենգերը նախատեսում է ձեռք բերել համաշխարհային ճանաչում վայելող 2 ֆուտբոլիստի ՝ հարձակվողի և  կենտրոնական պաշտպանի: Գլխավոր մարզիչը արդեն սկսել է բանակցություններ վարել հավանական թեկնածուների հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ