L’Equipe. «Ռեալի» ֆուտբոլիստը սրտի արատի պատճառով կավարտի կարիերան

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Սիլվան սրտի հիվանդության պատճառով կավարտի մարզական կարիերան՝ հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա բրազիլացին մոտ է եղել Լիսաբոնի «Սպորտինգ» տեղափոխությանը: Ֆուտբոլիստը բուժզննում է անցել պորտուգալական ակումբի կազմում, որի ժամանակ հայտնի է դարձել, որ Սիլվան սրտի արատ ունի: Բուժզննումը տևել է ավելի քան 4 ժամ:

Սիլվան ոչ միայն պայմանագիր չի կնքի «Սպորտինգի» հետ, այլև ստիպված կլինի ավարտել մարզական կարիերան:

2015/16 մրցաշրջանը բրազիլացին վարձակալական հիմունքներով անցկացրել է «Մարսելում»՝ մասնակցելով 22 խաղի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ