L’Equipe. «Պոգբան «Յունայթեդի» ֆուտբոլիստ է»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մարզական կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»՝ գրում է ֆրանսիական L’Equipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ երեք կողմերը(«Յուվենտուս», «Յունայթեդ», Պոգբա) համաձայնության են եկել, և տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկայում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոգբայի տրանսֆերի դիմաց 120 միլիոն եվրո հատկացնել:

Հիշեցնենք, որ Պոգբան հենց «Յունայթեդից» էր 2012 թվականին տեղափոխվել «Յուվենտուս»: Թուրինյան ակումբը հատկացրել էր ընդամենը 1 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ