L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հետաքրքրել է «Մանչեսթեր Յունայթեդի», այս մասին հայտնում է ֆրանսիական L’Equipe-ը:

Նշվում է, որ անգլիական գրանդի գլխավոր տրանսֆերային նպատակը շարունակում է մնալ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: Եթե ֆրանսիացու տեղափոխությունը չկայանա, ապա «Յունայթեդը» կփորձի իրականացնել Օբամեյանգի տրանսֆերը:

Ավելացնենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել, որ չինական «Տյանցզին Ցյուանցզյան» ակումբը պատրաստ է 27-ամյա գաբոնցում տարեկան վճարել 50 մլն եվրո:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ