Լեո Մեսին վերադարձել և մարզվում է Արգենտինայի հավաքականում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մարզվում է Արգենտինայի ազգային հավաքականի հետ` չնայած ծնկատակի ջլի հետ խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է Արգենտինայի հավաքականի պաշտոնական թվիթերը:

Թեև այս ամառ Լեո Մեսին հայտարարել էր Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին, նոր մարզչի նշանակումից հետո նա համաձայնեց վերադառնալ ազգային թիմ: Սակայն, նրան կարող էր խանգարել այլ խնդիր` ծնկատակի ջլի վնասվածքը: Այնուամենայնիվ, նա այժմ մարզվում է, որպեսզի պատրաստ լինի Աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին ընդդեմ Ուրուգվայի և Վենեսուելայի հավաքականների: Մեսիի ներկայությունը շատ կարևոր է, քանի որ վնասվածքների պատճառով բացակայում են հարձակման գծի երկու ֆուտբոլիստներ` Խավիեր Պաստորեն և Սերխիո Ագուերոն:

Սեպտեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 3:30 Արգենտինան կընդունի Ուրուգվային, իսկ 5 օր անց կհյուրընկալվի Վենեսուելայի հավաքականին: Որակավորման փուլի 6 խաղերից հետո Արգենտինայի հավաքականը 11 միավորով 3-րդն է, իսկ առաջատարն Ուրուգվայն է 13 միավորով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ