Լեո Մեսին իր կարիերայի հակառեկորդ է սահմանել

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի կարողացել գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ դառնալ վերջին հինգ խաղերում: Նման բան արգենտինացու կարիերայում պատահում է առաջին անգամ:

«Բարսելոնան» երեկ 2-0 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին» և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Մեսին դժգույն ելույթ ունեցավ այս խաղում՝ չկարողանալով ոչ մի անգամ դիպչել գնդակին մրցակցի տուգանային հրապարակում: Ինչպես գիտենք, նա իր կարիերայի ընթացքում արդեն 499 գնդակ է խփել, սակայն 500-րդը չի կարողանում գրանցել արդեն մի քանի շաբաթ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ