Լեմպարդը հայտարարել է «Նյու Յորք Սիթիից» հեռանալու մասին

«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ դեկտեմբերին հեռանալու է ամերիկյան թիմից: Նշենք, որ հենց այդ ժամանակ լրանում է կողմերի պայմանագրի ժամկետը:

«Նյու Յորք Սիթիից» հեռանալու իմ ժամանակը գալիս է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել մի շարք մարդկանց ինձ աջակցելու ու իմ կողքին լինելու համար: Շատ հաճելի էր խաղալ թիմակիցներիս հետ: Երկրպագուների աջակցությունն էլ աննկարագրելի է: Շատ շնորհակալ եմ նման ակումբում խաղալու հնարավորություն ընձեռելու համար»,- մասնավորապես գրել է Լեմպարդն Ինստագրամում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ