Լեմպարդ. «Ցանկանում եմ Ժոզեին պարտություն Մանչեսթերյան դերբիում»

«Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը հույս ունի, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ԱՊԼ-ի առաջիկա տուրում կպարտվի («Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի», սեպտեմբերի 10):

«Ես չէի պլանավորել հանդես գալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում, սակայն այդպես դասավորվեց իմ կարիերան: Այնտեղ ինձ շատ ջերմ ընդունեցին և ես շնորհակալ եմ նրանցից: Այս հանգստյան օրերին ցանկանում եմ պարտություն Ժոզեի թիմին: Մոուրինյոն լավ մարզիչ է, ես նրա դեմ ոչինչ չունեմ, սակայն երկրպագելու եմ «Սիթիին»,- ասել է Լեմպարդը:

Հիշեցնենք, որ Լեմպարդը և Մոուրինյոն միասին աշխատել են «Չելսիում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ