Լեհաստան – Հայաստան. Մրցավարական անձնակազմը

Հոկտեմբերի 11-ին Վարշավայի «Ազգային» մարզադաշտում 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի 3-րդ տուրում կայանալիք Լեհաստան-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը հայտնի է:

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ խաղն սպասարկելու է Սլովակիայի մրցավարական անձնակազմը՝ Իվան Կրուժլյակի գլխավորությամբ:

Մրցավարի օգնականներն են Մարտին Բալկոն և Թոմաշ Մոկոշը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Պետեր Կրալովիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ