«Լեգիա» – «Ռեալ Մադրիդ». Խաղը գոլառատ կստացվի

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հյուրընակվելու է Վարշավայի «Լեգիային»: Այս խաղում ակնհայտ ֆավորիտ են համարվում մրցաշարի գործող չեմպիոնները: Զինեդին Զիդանի թիմը բավականին հաջող է հանդես գալիս մրցաշարիընթացիկ խաղարկությունում 9 հնարավորից ունենալով 7 միավոր:

Այնուամենայնիվ, խմբում առաջին տեղը գրավելու համար մադրիդցիները պայքարում են  Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որը նույնպես 7 միավոր ունի: Սա նշանակում է, որ, ինչ գնով էլ լինի, «Ռեալը» այսօր պետք է հաղթանակ տանի:

«Լեգիան», իր հերթին, խմբի ակնհայտ հետնապահն է ու զգալիորեն զիջում է բոլոր մրցակիցներին: Չնայած նրան, որ թիմն այսօրվա խաղին մոտենում է առանց որևէ վնասվածքի կամ որակազրկման, հաջողություն արձանագրելու նրանց շանսերը աննշան են:

Խաղ, իհարկե, կանցնի «Ռեալի» ակնհայտ առավելությամբ, բայց թիմի կազմից բացակայելու են 6 առանցքային ֆուտբոլիստներ՝ Կազեմիրոն, Մոդրիչը, Ռամոսը, Պեպեն, Մարսելոն ու Խամես Ռոդրիգեսը: Սպասվում է, որ Կարիմ Բենզեման էլ կմնա պահեստայինների նստարանին ու իր տեղը մեկնարկային կազմում կզիջի Ալվարո Մորատային: Այս ֆուտբոլիստների պակասը, միանշանակ, կանդրադառնա «Ռեալի» խաղի որակի վրա:

Տվյալ խաղում առաջարկում եմ դիտարկել խաղադրույքի հետևյալ տարբերակը՝ «Ռեալ Մադրիդի հաղթանակ և խաղի տոտալը 3,5-ից շատ», որը Vivaro-ն գնահատում է 1,70 գործակցով: Այնուամենայնիվ, եթե սիրում եք ավելի ռիսկային խաղադրույքներ ու ավելի բարձր գործակիցներ, կարող եք ընտրել հետևյալ խաղադրույքը՝ «Խաղը ստույգ հաշիվը 0:4», որի գործակիցն է 7,99:

Ռեալ Մադրիդի հաղթանակ և խաղի տոտալը 3.5-ից շատ – 1.70 գործակից

Խաղը ստույգ հաշիվը – 0:4 – 7.99 գործակից

author-1

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ