Le10Sport. «Ռեալի» հյուսիսամերիկյան հավաքին կմասնակցի նաև Մարտին Էդեգորը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով անցած խաղաշրջանը անցկացրել էր ակումբի երիտասարդական թիմում, մասնակցելու է մադրիդցիների հյուսիսամերիկյան շրջագայությանը:

Le10Sport-ը հայտնում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չէր ցանկանում 17-ամյա նորվեգացուն վերցնել նախամրցաշրջանային հավաքին: Ֆրանսիացու կարծիքով՝ Էդեգորը բավականաչափ մրցունակ չէ թիմի կազմում տեղ ունենալու համար:

Սակայն, Պերեսը ստիպել է Զիդանին փոխել որոշումը: Նա ասել է, որ ըստ ֆուտբոլիստի պայմանագրի՝ նրա ներկայությունը առաջին խմբում պարտադիր է: Նա նաև նշել է, որ այնուհետև կարող են Էդեգորին վարձավճարով ուղարկել այլ ակումբ :

Ավելի վաղ հայտնի էր, որ Զիդանը հյուսիսամերիկյան շրջագայության համար վերցրել էր իր որդիներին՝  դարպասապահ Լյուկ և կիսապաշտպան Էնցո Զիդաններին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ