Le10sport.com. Մխիթարյանը և Մատան եղել են ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակները

RMC պարբերականի լրագրող Դանիել Ռիոլոն խոսել է ՊՍԺ-ի վերջին տրանսֆերային պատուհանի գործողությունների մասին:

Վերջինս նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Խուան Մատան եղել են ֆրանսիական ակումբի տրանսֆերային թիրախները, սակայն փարիզյան գրանդը որոշել է ձեռք բերել Հատեմ Բեն-Արֆային և Խեսե Ռոդրիգեսին, ովքեր ներկա պահին խնդիրներ ունեն ՊՍԺ-ի կազմում:

Ռիոլոն նշում է, որ այս տրանսֆերները ՊՍԺ-ի ղեկավարության երկրորդ տարբերակն էին: Բացի այդ ամռանը ֆրանսիական ակումբը որոշել էր իր բոլոր ուժերը կենտրոնացնել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տրանսֆերը իրականացնելու համար, սակայն դա այդպես էլ չստացվեց: Եվ արդյունքում ՊՍԺ-ն չկարողացավ գնել իր տրանսֆերային թիրախներին:

Հենրիխ Մխիթարյանը ուղևորվել է մարզաբազա (լուսանկարներ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ