«Լայպցիգը» ապահովեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Լայպցիգը» ջախջախիչ պարտության մատնեց «Ֆրայբուրգին (4-0)» և նվաճեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում թիմը ներկայումս ընթանում է 2-րդ տեղով և վաստակած միավորներով չի նահանջի 4-ից ցածր հորիզոնականներ մինչև այս խաղաշրջանի ավարտը, որն է թույլ կտա ակումբին մասնակցել եվրոգավաթային մրցաշարին:

Հիշեցնենք՝ 2016/17 մրցաշրջանը «Լայպցիգի» համար նորամուտային էր Գերմանիայի առաջնությունում: Ակումբը հիմնադրվել է 8 տարի առաջ և այդ ժամանակամիջոցում կարողացել է 4-րդ դիվիզիոնից հասնել Բունդեսլիգա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ