Լավագույն թվիթերը. «Մխիթարյանին հավեսի՞ համար ենք գնել»

Երեկ «Մանչեսթեր Յունայթեդի» և իհարկե Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները ևս մեկ հիասթափություն ապրեցին: Բանն նրանում է, որ օրեր առաջ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ֆուտբոլիստը արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում և ժամանակն է ցույց տա, թե ինչի է ընդունակ:

Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ հայ ֆուտբոլիստը անգամ չհայտնվեց Եվրոպա լիգայի «Ֆեներբահչեի» հետ խաղի հայտացուցակում: Այդ պահին թվիթերում շատ երկրպագուներ սկսեցին տարբեր գրառումներ ավելացնել կապված Մխիթարյանի բացակայության հետ, և այժմ ներկայացնում ենք լավագույնները:

«Մխիթարյանին հավեսի՞ համար ենք գնել»


Հենրիխ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում խփել է 55 գոլ և կատարել այդքան գոլային փոխանցում: Սակայն չի հայտնվում «Յունայթեդի» թիմում:

Հենրիխ Մխիթարյան ՝ 11 գոլ և 15 գոլային փոխանցում 15/16 մրցաշրջանում
Չի կարողանում հայտնվել «Յունայթեդի» Եվրոպա լիգայի հայտացուցակում

Հենրիխ Մխիթարյանը 2015/16 Բունդեսլիգայի մրցաշրջանում ՝
Ստեղծել է 82 պահ
15 գոլային փոխանցում
11 գոլ
Չի կարողանում հայտնվել «Յունայթեդի» Եվրոպա լիգայի հայտացուցակում

Մխիթարյանը երևի զղջում է, որ «Արսենալի» փոխարեն ընտրեց «Յունայթեդը»: Տաղանդ է վատնում

Ինչու է Մոուրինյոն այսպես վարվում Մխիթարյանի հետ:

Բարձրակարգ ֆուտբոլիստ, ով ընդամենը մի քանի հանդիպում է անցկացրել

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ