Լավագույն պաշտպանը, կիսապաշտպանն ու հարձակվողը, որոնց հետ Ռունին խաղացել է

Անգլիայի ազգային հավաքականի ավագը խոսել է պաշտպանությունում, կիսապաշտպանությունում ու հարձակման գծում հանդես եկող, իր հետ խաղացած լավագույն ֆուտբոլիստների մասին:

«Լավագույն պաշտպանը, ում հետ խաղացել եմ, հավանաբար Ջոն Թերին է. նա շատ լավ է կարդում խաղը, ֆիզիկապես ուժեղ է: Նրա հետ պայքարը կոշտ է ստացվում:

Կիսապաշտպանական գոտում ինձ համար լավագույնը Չավին է. նա ունի ամեն ինչ՝ փայլուն փոխանցումներ, ստեղծագործական կարողություն, խաղադաշտը տեսնելու ունակություն, առաջնորդություն:

Լավագույն հարձակվողն ու ընդհանրապես պատմության լավագույն ֆուտբոլիստն ինձ համար Լիոնել Մեսին է: Խաղադաշտը նրա հետ կիսելն ինձ համար մեծ պատիվ եմ համարում»,- waynerooney.com-ը փոխանցում է Ռունիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ