Laureus-ն ստացան Ջոկովիչն ու Ուիլյամսը՝ ետևում թողնելով Մեսիին, Ուսեյն Բոլտին և այլոց

Թենիսի առաջին համարները՝ Նովակ Ջոկովիչն ու Սերենա Ուիլյամսը, համապատասխանաբար արժանացել են Laureus Sportsman և Sportswoman մրցանակներին: Միջոցառումը տեղի է ունեցել երկուշաբթի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

Ջոկովիչը տղամարդկանց պայքարում ետևում է թողել Լիոնել Մեսիին, Ուսեյն Բոլտին ու Լյուիս Հեմիլթոնին, իսկ Սերենա Ուիլյամսը կանանց պայքարում գերիշխել է Կառլի Լլոյդի ու Շելի Էնի նկատմամբ:

Թե՛ Ջոկովիչը, թե՛ Ուիլյամսը երրորդ անգամ են արժանանում այս մրցանակին: Ուիլյամսն իր առաջին Laureus-ն ստացել է 2003 թվականին, իսկ երկրորդը՝ 2010 թվականին, Ջոկովիչը՝ 2012 և 2015 թվականներին:

PARIS, FRANCE - JUNE 08: Serena Williams of United States of America celebrates match point in her Women's Singles Final match against Maria Sharapova of Russia during day fourteen of French Open at Roland Garros on June 8, 2013 in Paris, France. (Photo by Julian Finney/Getty Images)

LONDON, ENGLAND - NOVEMBER 19: Novak Djokovic of Serbia plays a backhand in his men's singles match against Tomas Berdych of the Czech Republic during day five of the Barclays ATP World Tour Finals at the O2 Arena on November 19, 2015 in London, England. (Photo by Julian Finney/Getty Images)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ