Laureus-ի ամենահուզիչ պահը՝ Յոհան Կրույֆը հետմահու մրցանակի արժանացավ

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցավ Laureus ամենամյա մրցանակաբաշխությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տարվա լավագույն մարզիկ մրցանակին է արժանացել Նովակ Ջոկովիչը, իսկ լավագույն մարզուհի մրցանակին՝ Սերենա Ուիլյամսը:

Երեկոյի ամենահուզիչ պահը եղավ, երբ «Մարզական ոգի» անվանակարգում մրցանակը հետմահու շնորհվեց Յոհան Կրույֆին, ով մահացել է մարտի 24-ին 69 տարեկան հասակում:

Մրցանակը Կրույֆի որդուն՝ Խորդի Կրույֆին հանձնեց կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը: Խորդի Կրույֆը չկարողացավ զսպել արցունքները…

17

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ