Լաերսիոն նոր պայմանագիր է ստորագրել «Բանանցի» հետ

«Բանանցի»՝ նախորդ մրցաշրջանի գլխավոր ռմբարկու Լաերսիո Գոմես Կոստան վերադարձել է ակումբ և նոր պայմանագիր է ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մեզ համար ուրախալի է, որ երկար մտածելուց հետո Լաերսիոն, այնուամենայնիվ, որոշում կայացրեց ընդունել մեր կողմից նախապես առաջարկված պայմանները և վերադառնալ «Բանանց»: Իհարկե, ափսոսում ենք, որ թիմի լավագույն ռմբարկուն չօգնեց «Բանանցին» Եվրոպա լիգայի հանդիպումներում, սակայն ամեն դեպքում ակումբը ուրախ է նրա վերադարձի կապակցությամբ և հուսով ենք, որ Լաերսիոն իր արդյունավետ խաղով կօգնի «Բանանցին» հասնելու առաջիկա մրցաշրջանում իր առջև դրված նպատակներին»,- նշել է «Բանանցի» գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը:

Բրազիլացի ֆուտբոլիստն իր գոհունակությունն է հայտնել «Բանանց» վերադառնալու կապակցությամբ.
«Շատ գոհ եմ, որ վերադառնում եմ «Բանանց» և կրկին այստեղ խաղալու հնարավորություն ունեմ: Հուսով եմ, որ թիմի հետ կհաջողվի նոր տիտղոսներ նվաճել»,- ասել է Լաերսիո Գոմես Կոստան:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն նույնպես ուրախ է բրացիլացու վերադարձի համար. «Մեզ համար շատ կարևոր է Լաերսիոյի վերադարձը, նա գոլեր խփող հարձակվող է: Կարծում եմ ակումբի համար հաջողություն է Լաերսիոյին վերադարձնելը»,- այսպիսի կարծիք է հայտնել իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Լաերսիոն «Բանանցի» կազմում է հանդես եկել 2015/16 մրցաշրջանում՝ Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 27 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ