Լաերսիոն հեռանում է «Բանանցից»

Բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստայի և «Բանանցի» միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է և ֆուտբոլիստն ավարտել է իր ելույթներն ակումբի կազմում՝ հայտնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:

«Լաերսիոյի հետ պայմանագիրը նախորդ տարի էր կնքվել «Բանանցի» նախկին ղեկավարության կողմից և դրա ժամկետն ավարտվել է մրցաշրջանի ավարտից հետո: Բնականաբար մենք ցանկանում էինք, որ թիմի լավագույն ռմբարկուն շարունակի իր ելույթները «Բանանցում»: Ակումբի կողմից արվել է Լաերսիոյի հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկ՝ բարելավված պայմաններով, սակայն բանակցությունները փակուղում հայտնվեցին, երբ ֆուտբոլիստի գործակալի կողմից ներկայացվեցին նոր, բազմապատկված պահանջներ, որոնք խելամիտ չէին և չէին համապատասխանում հայկական ֆուտբոլային իրականությանը: Եվրոպա լիգայի «Օմոնիայի» դեմ առաջիկա խաղին «Բանանցը» կներկայանա ներկայիս կազմով, սակայն ակումբի ղեկավարությունն այժմ աշխատում է նոր համալրումների ուղղությամբ, որոնց արդյունքների մասին կհայտարարվի մոտ ապագայում»,- ասել է թիմի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը:

Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնել բրազիլացուն թիմում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություն մաղթել նրան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ