«Լացիոյի» ֆուտբոլիստները հատուկ մարզաշապիկով խաղադաշտ դուրս կգան՝ ի պատիվ Միրոսլավ Կլոզեի

«Լացիոյի» ֆուտբոլիստներն Իտալիայի Ա Սերիայի 38-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ հանդիպմանը խաղադաշտ են դուրս գալու հատուկ մարզաշապիկներով՝ նվիրված թիմից հեռացող Միրոսլավ Կլոզեին:

Մարզաշապիկների վրա գրված է լինելու՝ «Շնորհակալությո՛ւն, Միրո՛. 2011-2016»:

Կլոզեի համար «Ֆիորենտինայի» դեմ խաղը վերջինն է լինելու հռոմեական ակումբի կազմում, որտեղ նա անցկացրել է կարիերայի վերջին 5 տարիները:

Հայտնի է, որ գերմանացի հարձակվողը մոտ է «Նյու Յորք Ռեդ Բուլզ» տեղափոխվելուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ