«Լացիոյի» երիտասարդ հարձակվողը՝ «Ռեալի» ու «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված են Հռոմի «Լացիոյի» երիտասարդ հարձակվող Բալդե Կեյտայի ծառայություններով՝ հայտնում է Football Italia-ն:

Նշենք, որ 21-ամյա Կեյտան իր առաջին քայլերը ֆուտբոլում կատարել է «Բարսելոնայի» ակադեմիայում: Այժմ կատալոնական ակումբը ցանկանում է վերադարձնել հարձակվողին:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ Կեյտայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»: «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, աղբյուրի տեղեկություններով, մոտ ապագայում հանդիպելու է Կեյտայի գործակալի հետ՝ հնարավոր տեղափոխության շուրջ բանակցություններ վարելու:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ