Լա լիգայի նախագահ. «Ռեալը» կարող է զարմացնել Էլ կլասիկոյում»

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է իր սպասումներից «Բարսելոնա»-«Ռեալ» խաղից առաջ:

«Առաջին խաղում ես  ավելի շատ վստահ էի «Բարսելոնայի» հաղթանակի վրա:  Իսկ ինչ վերաբերում է առաջիկա խաղին, ապա կարող եմ ասել, որ «Ռեալը» հնարավոր է զարմացնի: Չնայած պետք է խոստովանեմ, որ  հիմա «Բարսան» ֆանտաստիկ  խաղային մակարդակի վրա է հանդիպումներ անցկացնում:

Երկրպագո՞ւմ եմ «Ռեալին»: Չի կարելի կեղծավոր լինել:  Երբ ես հանդիպում եմ ընկերներիս, նրանք ինձ միշտ հիշեցնում են, որ ես երկրպագում եմ «Սերուցքայիններին» արդեն 8 տարի: Իմ երեխաները նույնպես գիտեն այդ մասին:  Բայց դուք պետք է լավ հասկանաք, որ իմ նախընտրությունները չեն ազդում որոշումներիս վրա»,-նշել Տեբասը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ