Լա Լիգայի մի շարք հանդիպումներ կարող են հետաձգվել

Իսպանիայի Լա Լիգայի հերթական տուրի մի շարք հանդիպումներ կարող են հետաձգվել շոգ եղանակի պատճառով: Այս մասին հայտնել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:

«36 կամ 37 աստիճան Ցելսիուսի տակ հնարավոր չէ ֆուտբոլ խաղալ»,-ասել է Տեբասը Radio Cope-ի եթերում` նշելով, որ ֆուտբոլիստների առողջությունը չի կարելի վտանգի ենթարկվել:

Այս շաբաթ Իսպանիայում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 40 աստիճանի: Եթե իրավիճակը պահպանվի, մի շարք խաղեր կարող են հետաձգվել` տեղափոխվելով այլ օրերի կամ ավելի ուշ ժամի:

Նշենք, որ այս շաբաթ Մադրիդի «Ատլետիկոն» հանդիպում է «Սելտային», «Ռեալը» խաղում է «Օսասունայի», իսկ «Բարսելոնան»` «Ալավեսի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ