Լա լիգան շատ դժգոհ է ՖԻՖԱ-ի որոշումից

Լա լիգայի ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի դատարանը բեկանի ՖԻՖԱ-ի՝ Աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ընդլայնելու որոշումը՝ հայտնում է հեղինակավոր Sky Sports-ը:

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱ 2026-ից սկսած՝ մրցաշարում հանդես է գալու 48 հավաքական, որոնք բաժանված են լինելու 16 խմբերի՝ երեքական ընտրանիներով:

«Մենք չափազանց դժգոհ ենք այս որոշումից և ամեն ինչ անելու ենք, որ օրինական կարգով բեկանվի այն»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ Աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ընդլայնելու վերաբերյալ որոշում կկայացվի միայն եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների և ֆեդերացիաների հետ բանակցություններից հետո, սակայն իսպանական լիգայի ղեկավարությունը պնդում է, որ իրենց հետ ոչ ոք հաշվի չի նստել:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. 2026թ. Աշխարհի առաջնությունը նոր տեսք կունենա

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ