Լա լիգան մերժել է «Բարսելոնայի» բողոքարկումը

Լա լիգան մերժել է «Բարսելոնայի» բողոքարկումը Լիոնել Մեսիի՝ «Սևիլիայի» դեմ հանդիպմանն ստացած դեղին քարտի վերաբերյալ՝ հայտնում է Marca-ն:

Նշենք, որ այդ հանդիպմանը մրցակցի հետ պայքարի արդյունքում Մեսիի խաղակոշիկը դուրս էր եկել ոտքից, որից հետո նա կապում էր կապիչները, իսկ մրցավարը պահանջում էր այդ գործողությունը կատարել խաղադաշտից դուրս: Այնուհետև ժամանակ ձգելու համար Մեսին դեղին քարտ էր ստացել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ