Լա Լիգան հաստատել է վերջին տուրի խաղերի ժամերը

Իսպանական Լա Լիգայի վերջին՝ 38-րդ տուրը կայանալու է մայիսի 13-15-ին: Լիգայի ղեկավարությունը հանդիպումների համար սահմանել է 4 տարբեր խաղային ժամեր:

Այն խաղերը, որոնք չեն ազդի աղյուսակում դիրքերի վերջնական դասավորվածության վրա, տեղի կունենան ուրբաթ՝ մայիսի 13-ին, 22:30 և կիրակի, 14:00:

Ավելի կարևոր խաղերը տեղի կունենան շաբաթ օրը, ժամը 19:00-ին և 21:30: Չեմպիոնական պայքարի հավակնորդները կխաղան հենց այդ ժամերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ